«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «Ցույց տվեք մեկ ուրիշի, ով ինձնից խելոք է»

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «Ցույց տվեք մեկ ուրիշի, ով ինձնից խելոք է»
12.01.2013 | 21:46

Նախագահ ընտրվելու դեպքում Հրանտ Բագրատյանը իբրև վարչապետ Հայաստան կհրավիրի «հզոր տնտեսագետ» Հրայր Սիմոնյանցին, որ այժմ Մոսկվայում է: Արտաքին գործերի նախարարի «շատ լուրջ թեկնածուներ» են նրա գնահատմամբ` Ալեքսանդր Արզումանյանը և Վլադիմիր Կարապետյանը: Իբրև տնտեսագետներ նա բարձր է գնահատում Արմեն Դարբինյանին, Արծվիկ Մինասյանին: Հրանտ Բագրատյանը համոզված է, որ պետական պաշտոններում պետք է ընդգրկվեն լավագույնները, նաև արտասահմանում ուսանած երիտասարդները: Իսկ ի՞նչ հույսով է առաջադրվել նախագահ հարցին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում նա պատասխանել է. «Ցույց տվեք մեկ ուրիշի, ով ինձնից խելոք է, ինչու՞ պիտի չդառնամ նախագահ»:

Դիտվել է՝ 3342

Մեկնաբանություններ